19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Սամվել Ալեքսանյանը մնում է գերիշխող. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանը շա­րունակում է գերիշխող դիրք զբաղեցնել շաքարավազ ներմուծողների մեջ: Իներցիայի ու­ժով մարդիկ շարունակում են շաքարավազ գնել Ալեքսանյա­նին պատկանող ընկերությու­նից, որովհետև նա կարողա­նում է մարդկանց համար ար­տոնյալ պայմաններ ստեղծել, այլ ապրանքներ առաջարկել, որոնք ներկրելու իրավունք ունի միայն իր ընկերությունը: 

Բացի այդ, Սամվել Ալեքսանյանը մեր երկրի պարենային անվտան­գության իր բաժին պատասխա­նատվությունից է ազատվել: Անցյալում նա Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մշտապես պահեստավորել է հիսուն հա­զար տոննա շաքարավազ, որ­պեսզի հնարավոր պատերազմի դեպքում բնակչության նվազա­գույն կարիքները հնարավոր լի­նի ժամանակավորապես լուծել: Այժմ նա այդպիսի հանձնարարական չունի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ