28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոտ 50 տոկոսը մասնակցել է ՏԻՄ ընտրություններին

Հայաստանի Արարատի, Արմավիրի, Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերում այսօր կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություներին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 49,52 տոկոսը:

Մասնավորապես, Վանաձոր քաղաքում ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է 46.31 տոկոս, Աշոցքում՝ 35.61 տոկոս, Գյումրիում՝ 36.40 տոկոս, այսինքն՝ ընտրելու իրավունք ունեցող 125 657 ընտրողից ընտրություններին մասնակցել են 45 745-ը, Կապանում՝ 56.95 տոկոս, Վաղարշապատում (Էջմիածին)՝ 33.65 տոկոս:

Ընդհանուր առմամբ, ՏԻՄ ընտրություններն անցկացվել են Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռու 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում:

Մասնավորապես, համայնքի ղեկավարի ընտրություններ են կայացել տվյալ մարզերի 18 քաղաքային համայնքներում: Մասնավորապես` քաղաքապետ են ընտրել Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ և Դաստակերտ, Արարատի մարզի Վեդի և Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր և Էջմիածին, Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Ախթալա, Թումանյան և Շամլուղ համայնքներու

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ