Եթե մենք պլանավորում ենք հրաժարվել խորհրդարանական համակարգից, ես կհասկանամ. Դավիթ Հարությունյան /տեսանյութ/
ԸՕ հարցով խորհրդարանական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Դավիթ Հարությունյանը հանձնաժողովի նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես Դավիթ Հարությունյանը անդրադարձել է ընտրական շեմը իջեցնելու՝ կառավարության կազմում ձեւավորված հանձնաժողովի առաջարկին:
«Անցողիկ շեմի իջեցումը պետք է որոշակի նպատակա հետապնդի: Խորհրդարանական համակարգերում շատ կարեւոր է, որպեսզի լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն: Ընտրական շեմերը նվազեցնելը հակառակ ուղղությամբ է տանում գործընթացը: Ես ուզում եմ հասկանալ, թե որն է եղել խնդիրը: Եթե մենք պլանավորում ենք հրաժարվել խորհրդարանական համակարգից, ես կհասկանամ, եթե մենք պլանավորում ենք անցում կատարել նախագահական , կիսանախագահական համակարգին, բայց այս պահին նման խնդիր դրված չէ»,-ասել է Դավիթ Հարությունյանը:
Նա անդրադարձել է նաեւ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության հարցերին:
Մանրամասները՝ տեսանյութում: