19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

”Սպարտակը” ողջ կազմով ներկա կլինի Հայաստանի հանդիպմանը

Մոսկվայի ”Սպարտակը” ողջ կազմով ներկա կլինի այսօր կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղին: Մոսկովյան ակումբը իր վերջին մարզահավաքն է անցկացնում Կրասնոդարում: Ակումբի հարեւանությամբ մարզվում է Հայաստանի ընտրանին: ”Սպարտակի” մարզչական շտաբը դիտավորյալ տեղափոխել է այսօրվա մարզումը, որպեսզի երեկոյան ամբողջ թիմը ներկա լինի հավաքականների խաղին:

”Սպարտակից” Ռուսաստանի հավաքականում են հանդես գալիս Եվգենի Մակեեւը, Դենիս Գլուշակովը, Դմիտրի Կոմբարովը, իսկ Հայաստանի հավաքականում` Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը, ով ունի վնասվածք: Հանդիպումը կսկսվի 18.00-ին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ