Henaran.am-ը ենթարկվել էր հարձակման
Henaran.am-ը այսօր, ժամը 17.00-ից ենթարկվել էր հակերային հարձակման: Դժվար չէ կռահել, թե որ նյութի հետ էր կապված հարձակումը, քանի որ հակերները պատվիրված նյութի մեջ էին խցկվել` փորձելով այն անհասանելի դարձնել ընթերցողին:
Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե որ նյութը ում է տհաճություն պատճառում` Henaran.am-ը շարունակելու է աշխատել` իր ընթերցողին ներկայացնելով օպերատիվ, ճշտված տեղեկատվություն:
Տեխնիկական ապահովության համար Henaran.am-ը միայն այսօր այս ժամից դադարեցնում է աշխատանքը: Թարմ տեղեկատվությամբ մեր ընթերցողին կներկայանանք վաղը` առավոտյան:
Մենք աշխատում ենք Ձեզ համար: