05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանը չի լինի ”Ատլետիկոյի” տիտղոսային հովանավորը

Իսպանական ”Ատլետիկո” Մադրիդ ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը Ադրբեջանի կառավարության հետ: Այս անգամ, սակայն, խոսքը չի գնում տիտղոսային հովանավորչության մասին: Նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչ 2015 թ.-ը: Համագործակցությունը կշարունակվի սպորտի եւ բիզնեսի ոլորտներում:

Իսպանական ակումբը հանդես է գալիս մարզաշապիկներով, որոնց վրա գովազդվում է Ադրբեջանը: Նոր պայմագրով գրությունը կհեռացվի ամռանը: Նախորդ պայմանագրի համար ադրբեջանցիները վճարել է 12 մլն եվրո: 

Նշենք, որ հայտարարվում էր, որ Խոջալուի դեպքերի առիթով իսպանական ակումբի ֆուտբոլիստները հանդես կգան սեւ թեւկապներով, սակայն վերջին պահին իսպանացիները հրաժարվել են կրել այդ թեւկապները:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ