18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Ատկատների” դատաքննությունը շարունակվում է

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քաղաքաշինության նախարարության “ատկատների” գործով դատաքննությունը: Նախագահող դատավորն է Մեսրոպ Մակյանը:

Անցած նիստում ցուցմունք տվեց եւ հարցերին պատասխանեց ամբաստանյալ Գոռ Քամալյանը: Դատարանում ամբաստանյալ Աշոտ Մամիկոնյանը հայտարարեց, որ հրաժարվում է ցուցմունք տալուց, ինչպես նաեւ պատասխանելու հարցերին: Դատարանում հրապարակվեց նրա նախաքննական մարմնին տված ցուցմունքը:

Մասնավորապես նա հետեւում էր Շիրակի մարզի Մեծ Մանթաշում կառուցվող դպրոցի շինարարական աշխատանքներին: Նա նշել է, որ կան բացթողումներ, եւ պատրաստ է պետբյուջեի հասցրած վնասները վերականգնել: Մամիկոնյանը որպես վկա նշել է, որ ինքը չափագրում չի կատարել,  ունեցել է թերություններ, հավատացել եւ վստահել է շինարարներին, եւ ստորագրել:

Որպես ամբաստանյալ նա նշել է, որ սկզբնական ակտերով հայտնաբերված 21 մլն դրամը վերականգնված է, եւ խնդրում է խափանման միջոցը որոշելիս հաշվի առնել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ