08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Դարձի՛ր մեկի համար արև…

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը մարտի 5-ին՝ ժամը 10:00, Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ”Ապրենք օգնելով” ծրագրի շրջանակներում կանցկացնեն հերթական ԱՐՅՈՒՆԱՏՎԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ, որին կմասնացեն ՀՀԿ երիտասարդները, ԵՊԼՀ դասախոսներն ու ուսանողները:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ԵՊԼՀ ուսանողական խորհրդի կողմից արդեն 5 տարի անընդմեջ իրականացվող ”Ապրենք օգնելով” ծրագրի նպատակներն են արյան քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներին սևեռել բոլոր այն մարդկանց ուշադրությունը, ովքեր անտարբեր չեն ուրիշի ցավի նկատմամբ, և խթանել արյան դոնորության զարգացումը Հայաստանում:

Ծրագիրն իրականում միջբուհական է և կրելու է շարունակական բնույթ. ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մյուս բուհերի ուսանողական խորհուրդների հետ նույնպես առաջիկայում հանդես կգա նման նախաձեռնությամբ։  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ