24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի սցենարը. Փաստ

Հասկանալի ու բնական է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների շեմին կուսակցություննե­րը փորձելու են ադապտացվել նոր իրողություններին, պատրաստվել ընտրություններին: Երևի թե բոլորից շատ անցած տարիներն ու ապրիլ-մայիսին կատարվա­ծը վերագնահատելու, ինչպես նաև եզրահանգումներ կատարելու կարիք ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Թերթի ունեցած տեղեկություններով, այս օրերին կուսակցությունում ակտիվորեն քննարկում են այն ուղիները, որոնք հնարավորություն կտան մաքրել կուսակցությունն ու հասարակության շրջանում ունե­ցած զրոյական վարկանիշը գոնե փոքր-ինչ կարգավո­րել, առավել որ անցողիկ շեմը նախատեսվում է 5 տոկոսից հասցնել 4 տոկոսի:

Թերթին հայտնի դար­ձավ, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀՀԿ համագու­մարն անցկացնել սեպտեմբերի վերջին ժամանակա­հատվածում: Թե ինչով է պայմանավորված այդ ժամկե­տի ընտրությունը, թերթի աղբյուրներն առայժմ լռում են: Սակայն մինչ այդ նախատեսվում են մի շարք կազմա­կերպչական աշխատանքներ, որոնք միտված են կա­ռույցներում փոփոխություններին, ինչպես նաև հատկա­պես կուսակցության երիտասարդացմանը: Թերթի զրուցա­կիցը նշեց, որ համագումարին լուրջ փոփոխություններ են նախատեսվում թե’ կուսակցության խորհրդի, թե’ ԳՄ կազմերում: Ի մասնավորի, աշխատելու են ձերբազատ­վել «ծերակույտից» ևօդիոզներից:

Թե որքանով այդ ամենը թույլ կտա հաղթահարել 4 տո­կոսի շեմը, ցույց կտա ժամանակը: Բայց Սերժ Սարգսյանը գոնե 15 տոկոսի ակնկալիք ունի, նշեց թերթի զրուցակիցը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ