Ո՞վ է նոր կառավարությունում ամենահարուստը. 168 Ժամ
ՀՀ առաջին փոխվարչապեա Արարատ Միրզոյանը խիստ համեստ հայտարարագիր Է ներկայացրել 2017 թ. համար’ որպես պատգամավոր, իսկ նոր պաշտոնը ստանծնելուց հետո չի ներկայացրել: Նա նշել Է միայն աշխատավարձ 4.7 մլն դրամ և 297 հազար դրամ ֆինանսական միջոցներ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եկամուտն այս տարվա սկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրը 14 հազար 620 դոլար (այլ եկամուտներ) Էր: Նրա դրամական միջոցները կազմել են 2475 դոլար և 600 հազար դրամ: Ավինյանն արժեթղթերում ներդրել Է 7000 դոլար:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ունի 1 բնակարան, 2 ավտոտնակ և 1 հողամաս: Նա կուտակել Է 77 մլն 16 հազար դրամ ֆինանսական միջոցներ: 3 աղբյուրից ստացել Է ընդհանուր 28մլն 23 հազար դրամ աշխատավարձ: Նախարարներից ամենահարուստ հայտարարագիրը, թերևս, «ծառուկյւս- նական» ՀՀ Էներգետիկ ենթակաոուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի դրամական միջոցներն են: Թեև նա անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել, սակայն նրա կուտակած դրամական միջոցներն ամենատպավորիչն են’ 150 մլն դրամ. 150 հազար դոլար և 130 հազար եվրո: Հանձնել Է փոխառություններ՜ ընդհանուր 335 մլն դրամ: Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրը ստացել Է ընդամենը 530 հազար դրամ աշխատավարձ:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: