Անդրեասյան.”Կարծում եմ` կհաղթի Ռուսաստանի հավաքականը”
Երեւանի ”Արարատի” կազմում ԽՍՀՄ չեմպիոն հռչակված Արկադի Անդրեասյանը գնահատական է տվել մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը:
”Կարծում եմ` Ռուսաստանի հավաքականը կհաղթի: Հայաստանի առաջնությունում հանդես եկող հավաքականի ֆուտբոլիստները անցկացրել են մեկական հանդիպում, դեռ այդքան էլ լավ պատրաստ չեն: Ինչ վերաբերում է մեր առաջատարներին` Օզբիլիսը, ասում են, վնասվածքից նոր է վերականգնվել, Մովսիսյանի մարզավիճակն էլ համոզված չեմ, որ ապտիմալ է: Խաղը ցույց կտա”,-Անդրեասյանի խոսքերն է մեջբերում Чемпионат.com-ը: