25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զերծ մնալ անհարկի շահարկումներից. թանգարան-ինստիտուտի աշխատակազմ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված վերջին օրերին թանգարան-ինստիտուտի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ հնչող հայտարարություններին:

Հայտարարությունում ասվում է.

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը մտահոգությամբ հետեւում է հաստատության շուրջ ստեղծված իրավիճակին: Լիահույս ենք, որ յուրաքանչյուր հայ գիտակցում է հաստատության առանձնահատուկ նշանակությունը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համազգային, պետական նշանակության ապաքաղաքական կառույց է: Ուստի, նկատի ունենալով վերջին օրերին մամուլում եւ հատկապես սոցցանցերում տեղ գտած հրապարակումները, կոչ ենք անում զերծ մնալ անհարկի շահարկումներից:

Հարկ ենք համարում նշել, որ վերջին տարիներին տնօրենության ու աշխատակազմի համատեղ նվիրված աշխատանքի շնորհիվ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել համահայկական ու միջազգային ճանաչում եւ հեղինակություն: Այս տարիների ընթացքում ինստիտուտի հավաքածուն համալրվել է բազմաթիվ արժեքավոր թանգարանային միավորներով, արձանագրվել են գիտական ձեռքբերումներ: Ուստի ակնկալում ենք չանտեսել վերոնշյալը եւ դրսեւորել ողջամիտ դիրքորոշում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ