16 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արմեն Աշոտյանը կդիմի Բունդեսթագի գործընկերներին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը պատրաստվում է դիմել Բունդեսթագի գործընկերներին՝ գերմանական Rheinmetall ընկերության եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ հնարավոր հուշագրի մասին պարզաբանումներ ստանալու: Այս մասին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը գրել է ֆեյսբուքյան էջում:

«Օրերս գերմանական, իսկ հետո ադրբեջանական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ գերմանական Rheinmetall ընկերությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ստորագրել է մտադրությունների հուշագիր ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին։

Տվյալ ընկերությունը հանդիսանում է ռազմական տեխնիկայի խոշոր արտադրող։ Կարծում եմ, որ նման գործարքը, եթե կյանքի կոչվի, խախտում է հակամարտության գոտիներ զինտեխնիկայի մատակարարման գերմանական օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները։

Որպես Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար՝ մոտ օրերս պաշտոնապես դիմելու եմ ԳԴՀ Բունդեսթագի գործընկերներին՝ տվյալ հարցով պարզաբանում ստանալու և իրենց ուշադրությունը սույն խնդրին հրավիրելու համար։

Ադրբեջանի ռազմատենչ և հայատյաց քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի խթանման տեսակետից նման գործարքը նպաստում է Հարավային Կովկասում անկայունության ավելացմանը: Ընթացքի մասին կտեղեկացնեմ»,- գրել է Արմեն Աշոտյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ