ՖԻԴԵ-ի նախագահը հաջողություն է մաղթել Արոնյանին հավակնորդների մրցաշարում
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ներկա է եղել երեկ Երեւանում շախմատի Եվրոպայի առաջնությանը բացմանը: Խոսելով Խանտի Մանսիսկում մարտի 12-ին մեկնարկելիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասին, Իլյումժինովը հայտնել է.”Շատերը համոզված են, որ շատ ուժեղ մրցաշար է լինելու: Բավականին բարձր վարկանիշ ունի Լեւոն Արոնյանը, եւ օգտվելով Հայաստանում գտնվելու առիթից, Լեւոնին մաղթում եմ լավ խաղ, ամենակարեւորը` հոգեբանորեն լավ նախապատրաստվել, ինչպես նաեւ Խանտի-Մանսիսկում զգալ իրեն ինչպես տանը”:
Խանտի Մանսիսկում մեկնարկելիք հավակնորդների մրցաշարին կմասնակցեն աշխարհի 8 ուժեղագույն գրոսմայստերները: Հաղթողը աշխարհի չեմպիոնի կոչման համար կմրցի Մագնուս Կառլսենի հետ: