17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ընտրեցին գազի հանձնաժողովի նախագահ ու տեղակալ

Այսօր Ազգային ժողովում կայացել է Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովի առաջին նիստը: Այս մասին Henaran.am-ի տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ով ևս մասնակցել է նիստին: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, տեղակալ` ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: 

Նիստին ՀՀԿ խմբակցությունից մասնակցել է Վարդան Այվազյանը, ԲՀԿ-ից` Գուրգեն Արսենյանը, ՀԱԿ-ից` Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, ”Ժառանգությունից”` Ռուբեն Հակոբյանը, ՕԵԿ-ից` Հովհաննես Մարգարյանը:

Նիստում որորշում է կայացվել, որ հանձնաժողովը չորս մասի է բաժանվելու, այսինքն` չորս ոլորտներում են ուսումնասիրություններ կատարվելու: Առաջիկա 1-2 օրվա ընթացքում կորոշվի, թե հանձնաժողովի որ անդամը որ ոլորտում է աշխատանքներ տանելու:

Հիշեցնենք, այս հանձնաժողովն ստեղծվել է ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի առաջարկությամբ: Նիստերը դռնփակ են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ