08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

”Փորձեց, տեսաք` ինչ բերեցին գլխին”

 ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ քաղաքական պայքարը պետք է հիմնված լինի գաղափարի վրա: ”Եթե չկա գաղափար, պայքարը հանուն աթոռի է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանը` խոսելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի մասին: Ըստ նրա` երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար պետք է համակարգը փոխել, այլ ոչ թե անձերին մեկը մյուսով փոխարինել:

Նա հույս չի կապում ոչ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ոչ էլ առաջին նախագահի հետ: ”Որովհետև երկուսն էլ չեն ներկայացնում երկիրն այս վիճակից դուրս գալու ծրագիր, անձնական նպատակների համար են օգտագործում, չեմ տեսնում ծրագիրը դրված սեղանին”:

Շիրխանյանի հետ չհամաձայնեց ասուլիսի մյուս բանախոսը` ‘”Ժառանգությունից” Անահիտ Բախշյանը, ով կարծիք հայտնեց, որ  համակարգը փոխելու համար պետք է երկրում ընտրություն արվի:

”Վազգենն ասում էր պիտի ջուրը փոխել, ոչ թե պղտորել”,-նկատեց Շիրխանյանը: ”Փորձեց, տեսաք` ինչ բերեցին գլխին”,-հակադարձեց Բախշյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ