30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու Տեր-Պետրոսյանը հանկարծ սիրեց Ծառուկյանին

՛՛Ժառանգական՛՛ Անահիտ Բախշյանի մոտ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելութը բազմաթիվ հարցեր է առաջացրել:՛՛Նախորդ տարիների ու գործունեության հետ եթե համադրում ենք, տեսնում ենք, որ պարունակում է իրարամերժ հասկացություններ: Ես ելույթից հետո շվարած վիճակում էի: Ավելի շվարեցի, մոլորվեցի, թե ինչ պիտի լինի մեր վաղվա օրը՛՛:

ԲՀԿ առաջնորդին Իվանիշվիլու հետ համեմատությունը ևս անհասականալի է Բախշյանի համար:  ՛՛Հենց ՛՛մարտի մեկի՛՛ ամբողջ թնջուկի հետ կապված խոսվում էր, որ Ծառուկյանի թիկնապահներն էլ են մասնակցում այդ խժդժություններին, իսկ այսօրվա այդ պահվածքը, որ ի դեմս Գագիկ Ծառուկյանի առաջնորդ է տեսնում… իր խոսքն ու գործը չի բռնում՛՛,-կարծում է ՛՛Ժառանգության՛՛ անդամը: Ըստ նրա՝ քաղաքական առումով այս ելույթի տակ շատ հարցականներ կան, ՛՛բայց ֆինանսակաա առումով գուցե շատ ձեռնտու է՛՛,-նկատեց Բախշյանը:

Ինչպես է պատկերացնում Բախշյանը ԲՀԿ-ի հետ ՛՛Ժառանգության՛՛ համագործակցությունն այն պարագայում, երբ խոսվում է, որ ցանկություն կա քաղաքականություն վերադարձնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

՛՛Ես լավ չեմ պատկերացնում այդ համագործակցությունը, որովհետև այսօր ԲՀԿ-ն այլ կերպարով է հանդես գալիս, ինչպես ասում են՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ է՛՛: ԲՀԿ-ական որոշ գործիչներ ակտիվորեն քննադատում են, քարը քարը չեն թողնում:

Միայն թե Բախշյանը վստահ չէ ԲՀԿ-ի անզվության հարցում:  ՛՛Չգիտեմ՝ որքանով են ազնիվ, արդյոք դրա հետևում Քոչարյանի ականջները երևում են: Եթե ես մի փոքր դա տեսնեմ, ամբողջ էությամբս կընդվզեմ այդ համագործացությանը: Վախը կա մեջս, բայց ասում եմ՝ մարդ ես, հրապարակավ խոսում են, միգուցե ազնիվ են՛՛,-եզրափակեց Անահիտ Բախշյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ