15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանձնել է Տարոն Մարգարյանը

Փետրվարի 26-ից մարտի 2-ը “Դինամո”  մարզադահլիճում անց էր կացվում բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների  առաջնությունը, որին մասնակցում էին ավելի քան 100 մարզիկներ: Մարտի 2-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել բռնցքամարտի առաջնության եզրափակիչ փուլին եւ հետեւել չեմպիոնի կոչման համար անցկացվող մենամարտերին:   

Եզրափակիչ փուլի անցկացմանը զուգահեռ կազմակերպվել են նաեւ առաջնության տարբեր քաշային կարգերում հաղթողների պարգեւատրման արարողությունները: 64 կգ քաշային կարգում մրցանակային երեք տեղերը զբաղեցնողներին մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ