Մխիթարյանը հերքում է
Դորտմունդի ”Բորուսիայի” ֆեյսբուքյան էջը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ Մխիթարյանը երբեք հարցազրույց չի տվել ռուսական Спорт Уик-Энд կայքին:
Ըստ ռուսական կայքի` Մխիթարյանը նշել էր, որ այժմ Ուկրաինայում այլ կարեւոր խնդիրներ էլ կան, քան ֆուտբոլը ու խաղաղ պայմաններում ”Շախտյորը” կհաղթահարեր ”Վիկտորիայի” արգելքը:
”Հենրիխ Մխիթարյանի համար շատ կարեւոր է ընդգծել, որ նա երբեք այդպիսի հայտարարություն չի արել: Նա երբեք այդ պարբերականին հարցազրույց չի տվել: Այդ լրատվականի տարածած խոսքերը հորինված են: Հենրիխ Մխիթարյանը երբեք բացասաբար չէր արտահայտվել իր նախկին թիմի` Դոնեցկի ”Շախտյորի” հասցեին”,-նշվում է հայտարարությունում: