Բերեզովսկի.”Ռուսաստանի դեմ պարտավոր ենք լավ խաղալ”
Մարտի 5-ին Հայաստանի հավաքականը Կրասնոդարում ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի հետ: Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Դինամոյի” դարպասապահ Ռոման Բերեզովսկին Советский Спорт-ի հետ զրույցում խոսել է այդ հանդիպման մասին:
”Պատրաստ եմ խաղալ, անցել եմ բոլոր հավաքները՝ բոլոր անհրաժեշտ ծանրաբեռնվածություններով: Ռուսաստանի դեմ խաղը առանձնահատուկ հանդիպում կլինի: Պայմանականորեն՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղում ողբերգություն չի լինի ոչ լիարժեք խաղալը, դա կմոռացվի, բայց Ռուսաստանի հետ պետք է անպայման լավ խաղալ: Դա կլինի առանձնահատուկ հանդիպում: Կրասնոդարում բազմաթիվ հայեր են ապրում: Հաճելի կլինի, եթե նրանք գան մարզադաշտ եւ աջակցեն մեզ”,-նշել է Բերեզովսկին: