Յուրգեն Կլոպն է խորհուրդ տվել Շալլանդի թեկնածությունը
Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալլանդը:
Спорт-Экспресс-ի տվյալներով, նրա թեկնածությունը խորհուրդ է տվել Յուրգեն Կլոպը, ում ղեկավարությամբ ”Բորուսիայիում” հանդես է գալիս հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Շալլանդը կգլխավորի Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի ընթացքում: Հաջող ելույթների դեպքում պայմանագիրը կերկարաձգվի 2 տարով:
Նա հավաքական կժամանի երկու օգնականների հետ միասին, իսկ Հայաստանից նրան կօգնեն Սարգիս Հովսեփյանը եւ Արթուր Մկրտչյանը:
”Յանգո Բոյզից” հեռանալուց հետո Շալլանդը ցանկություն է հայտնել գլխավորել ամբիցիաներ ունեցող ազգային հավաքական: Նա մերժել է մի քանի ասիական հավաքականներ գլխավորելու առաջարկները: Շալլանդը հայտնի է երիտասարդ ֆուտբոլիստների հետ հաջող աշխատանքով, նախընտրում է գեղեցիկ հարձակվողական ոճի ֆուտբոլ: Նրան բնութագրում են որպես լավ մոտիվատոր: