04 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Սամվել Ալեքսանյանը վռնդելո՞ւ է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) մոտ ժամանակներում “Փակ շուկայից” հանելու է միրգ-բանջարեղենի առեւտրով զբաղվողներին։ Խոսքն նրանց մասին է, ում Ալեքսանյանը հանում էր փողոց իրեն աջակցելու համար:

 Առեւտրականներին նոր տարածք տեղափոխվելու հարցում գործարարը կաջակցի, թե ոչ առայժմ հայտնի չէ: Իսկ “Փակ շուկա” սուպերմարկետից նրանց հանելը կարող է պայմանավորված լինել այն խոսակցություններով, ըստ որոնց Ալեքսանյանը ցանկանում է շուկան “մոլ” դարձնել։

 Մի քանի օր առաջ առեւտրականները շուկայի աջ հատվածից, որտեղ մի քանի ամիս անվճար տեղ էին զբաղեցրել, տեղափոխվել են ձախ հատված։ Իսկ աջ հատվածում վիտրաժներ են տեղադրվել, եւ ինչպես երեւում է այնտեղ կամ նոր բաժին է գործելու, կամ որեւէ բրենդ իր վաճառասրահն է բացելու։ Ամեն դեպքում, առեւտրականներին վտարել- չվտարելու հարցը կարող է կոնկրետանալ մարտ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ