28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հյուրընկալություն ոստիկանությունում` “Ոսկե Ծիրան”-ի հետ

Փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանին, կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին, փոխտնօրեններ Վարդան Հակոբյանին և Արամ Խաչատրյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները:

Հյուրերին շնորհավորելով միջազգային համբավ և հեղինակություն վայելող փառատոնի տասնամյա հոբելյանի առթիվ, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանային ամենախոշոր մշակութային միջոցառումների օրերին ոստիկանությունն այսուհետև էլ  կլինի “Ոսկե ծիրան”-ի կողքին` առաջին հերթին որպես մասնակիցների անվտանգությունն ապահովող, ապա նաև մշակույթ սիրող կառույց:

Կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը «Ոսկե ծիրանե-ի անձնակազմի և տնօրինության անունից շնորհակալություն հայտնելով ՀՀ ոստիկանության պետին`  փառատոնին մշտապես ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար, նշեց, որ հոբելյանական տարվա շրջանակներում “Ոսկե ծիրան”-ը մեդալներ և պատվոգրեր է նախատեսել իր հավատարիմ գործընկերոջ` ՀՀ ոստիկանության համար:

Հոբելյանական պարգևներով պարգևատրվեցին ոստիկանության զորքերի նվագախմբի ծառայության պետ Արթուր Աբելյանը, դիրիժոր Հակոբ Սաֆարյանը, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության տնտեսության վարչության ավտոտնտեսության մի շարք ծառայողներ:
«Ոսկե ծիրանե կինոփառատոնի պատվավոր` “Մանթաշյանի ասպետ” շքանշանով պարգևատրվեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
 
 
 
 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ