Ես գրկեցի Վարդանին…սեղմեցի կրծքիս. երկրպագուները շնորհավորեցին Վարդան Պետրոսյանին/վիդեո/
Այսօր լրացավ սիրված դերասան, անազատության մեջ գտնվող Վարդան Պետրոսյանի ծննդյան 55 ամյակը: Դատապարտյալների հիվանդանոցի մուտքի մոտ բազմություն էր հավաքվել: Նրա երկրպագուները եկել էին թաց աչքերով: Հուսով են` մի օր կրկին բեմի վրա կտեսնեն պայծառ և լավատես Վարդանին, իրենց Վարդանին:
”Վարդան ջան, մենք քեզ սիրում ենք… եթե Վարդան Պետրոսյանը մեղավոր է, առաջին հերթին ինքը կպահանջի իր նկատմամբ արդարադատություն: Եվ չեմ կարծում այսօր ավելի մեծ պատիժ կա Վարդան Պետրոսյանի համար, քան իր խիղճը: Այն կորստի բեռը, որ նա այսպես թե այնպես կրելու է իր ողջ կյանքի ընթացքում”,-նշեց Վարդան Պետրոսյանի ընկերը՝ դիրիժոր Վարդան Հակոբյանը ասաց:
“Ժառանգություն” կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը արցունքախառն ուրախությամբ դուրս եկավ Վարդան Պետրոսյանի մոտից: Նա այսօրվա եզակի երջանիկներից էր, որ կարողացել էր գրկել ու քաջալերել հոբելյարին:
“Ես գրկեցի Վարդանին… ամուր-ամուր սեղմեցի կրծքիս, արդեն չեմ հիշում ինչ խոսեցի …”:
Բազմաթիվ երկրպագուներն էլ բերել էին տարբեր նվերներ, բացիկներ, նամակներ:
Կարինե Ստեփանյանը իր ձեռքով “Ծաղկած ծիրանենի էր” պատրաստել….
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: