“Պետք չի տեղից ռեպլիկներով հանդես գալ”
Երբ Ազգային ժողովի նիստում ելույթ էր ունենում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, նրան տեղից ռեպլիկ արեց Ալեքսանդր Արզումանյանը:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթից հետո նետեց. ՛՛Նորմալ է, որ տարբեր խմբակցություններ ունենան տարբեր կարծիքներ: Պետք չի տեղից ռեպլիկներով հանդես գալ, պարոն Արզումանյան: Դա բոլորիս է վերաբերում, միայն Ձեզ չէ, ըմբռնումով մոտենանք քաղաքական դեբատներին՛՛: