01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երիտասարդ ՀՀԿ-ականները նշեցին Վարդանանց տոնը

 Փետրվարի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ «Եռաբլուր» պանթեոնում նշեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցն ամեն տարի նշում է Վարդանանց տոնը։ «Մենք առանձնահատուկ դեր ենք տալիս այս միջոցառմանը, քանի որ այն ոգեկոչում է հանուն հայրենիքի, հավատի մարտի դուրս եկած մեր հերոսների հիշատակը։ Միջոցառման անցկացման վայրը պատահական չի ընտրվել։ 20-21-րդ դարերի Վարդանները «Եռաբլուր» պանթեոնում են հանգչում, և մեր երիտասարդները պետք է արժանին մատուցեն բոլոր այն հերոսներին, ովքեր կյանքը նվիրաբերել են հայրենիքի ու հավատի համար»,- նշեց Կարեն Ավագյանը։

«Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մատուցվեցպատարագ, երիտասարդները ծաղիկներ դրեցին հուշաքար-կոթողին, այնուհետև իրականացվեց օրվա խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում: 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Մուշեղ Խուդավերդյանն ընդգծեց, որ երիտասարդներն այսօր պարտավոր են շարունակել վարդանանց ավանդույթները, որպեսզի մշտապես վառ պահենք ինչպես ազգային, այնպես էլ կրոնական ինքնությունը։

Արմինե Ինջիղուլյանն էլ նկատում է, որ Հայաստանն այսօր գտնվում է ոչ պատերազմ-ոչ խաղաղություն վիճակում, ուստի երիտասարդությունը պետք է պատրաստ լինի ամեն ինչի։ Նման միջոցառումներն ավելի են ոգեշնչում երիտասարդներին, օգնում են ավելի լավ ճանաչել սեփական պատմությունը: Ըստ նրա՝ Վարդանանց տոնը հայրենասիրական մեծ խորհուրդ ունի և նվիրված է նաև բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպան հերոսներին: 

 

ՀՀԿերիտասարդականկազմակերպություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ