10 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Երբ Աշոտ Սուքիասյանը կբերվի Հայաստան

”Գործարար Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը բավական երկար գործընթաց է և ներպետական դատական ատյաններում քննարկման առարկա է”,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Հարցը կարգավորվում է միջազգային կոնվենցիաներով, այս դեպքում Մինսկի կոնվենցիայով: ”Ես վստահ եմ, որ կոնվենցիայով սահմանված ներպետական բոլոր ընթացակարգերը անցնելուց հետո մենք կունենանք կոնկրետ փաստեր՛՛,-հավելեց դատախազը:

Ըստ հայաստանյան ընթացակարգերի՝ պահանջվում է 40-ից 90 օր ժամկետ արտահանձնման համար, Վրաստանում ևս նմանատիպ են ժամկետները, այսինքն՝ գործընթացը տեղի կունենա այս ժամկետների շրջանակում: 

Հիշեցնենք, ՀՀ վարչապետի ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի անվան շուրջ ծագած օֆշորային սկանդալում ներգրաված գործարար Աշոտ Սուքիասյանը կալանավորվել է Վրաստանում:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից հայտնել են, որ դեռ անցած տարի հունիսին որոշում է կայացվել ձեռք բերված ապացույցների հիման վրա Աշոտ Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով), ներկայումս Վրաստանից արտահանձնման աշխատանքներն ընթացքի մեջ են, և Ա. Սուքիասյանը բերվելու է Հայաստան անկախ իր կամքից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ