30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Միգուցե, իրենք են սովոր կոնյակներով հարցեր . պոլիկլինիկայի տնօրենը՝ «Ելք»-ի անդամներին

Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե  իր դեմ արշավ են սկսել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 4 անդամները՝ Դավիթ Խաժակյանը, Թեհմինա Վարդանյանը, Անի Խաչատրյանն ու Անի Սամսոնյանը :

Սարգսյանի խոսքով՝ վերջիններս կանխամտածված ու միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում իր մասին:  «Անպատկառ ու անամոթաբար, իրականությանը չհամապատասխանող, ստահոդ տեղեկություններ են տարածում՝ իմ բարի համբավը վիրավորելու, աշխատանքային գործունեության վրա ստվեր գցելու միտումով: Ինչ-որ կոնյակների հետ են կապում, միգուցե, իրենք են սովոր կոնյակներով հարցեր լուծել, մեզ մոտ այդպես չէ»,-ասաց Սարգսյանը և հավելեց, որ աշխատակիցներից միայն մեկն է բողոքել, իսկ մյուսների ձայնը անգամ հաշվի չեն առել:

Սարգսյանն ընդգծեց, որ իրենց մոտ ստորաբաժանման ղեկավարի անմիջական ղեկավարմամբ է որոշվում, թե ով ինչ ժամանակ է գնում արձակուրդ, որից հետո տվյալները տարվում են կադրերի բաժին, ու կազմվում են ցանկերը:

Սարգսյանը ծիծաղելի համարեց  «Ելք» խմբակցության անդամների դիրքորոշումը. «Քաղաքացին ծառայություն ստանալուց առաջ պարտավոր է և պետք է վճարի այդ ծառայության համար: Բժշկական հիմնարկներում պետպատվերից դուրս իրագործվող, վճարովի հիմունքներով օգնություն կա: Շուրջ 130 բժիշկ-մասնագետից վճարովի հիմունքներով բուժսպասարկում իրականացնում է 34-40 մասնագետ: Այդ 34-40 աշխատակիցները 5.000 դրամից սկսած մինչև մի քանի հարյուր հազար դրամ վճարում են կատարում: Ամեն բան կախված է այդ մասնագետի պահանջարկից, մուտքագրված վճարներից 50-60  տոկոսն էլ հավելյալ գումարվում է աշխատավարձին»,- պարզաբանեց նա:

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության անդամները ավելի վաղ հայտնել էին, որ  Երեւանի 19-րդ եւ 16-րդ պոլիկլինիկաների խախտումների դեպքերով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի հիմքում տնօրենների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումը, խոշոր եկամուտների յուրացումը, ուռճացված հաստիքակազմը և մի շարք  այլ մեղադրանքներ են դրված: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ