Ինչու է ՀԱԿ-ը նույն ՛՛փոցխի վրա կանգնում՛՛
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/download_(5)_1393410788.jpg)
՛՛Ես որոշակի մտահոգություններ ունեմ այս նախաձեռնության վերաբերյալ, թե պահի, թե ժամանակի առումով, որովհետև չեմ տեսնում որևէ նախադրյալ, որ մեծամասնությունը որոշակի փոփոխություններ ունի իր մոտեցումներում՛՛,- դիմելով ՛՛մարտի մեկի՛՛ հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագծի հիմնական զեկուցող Գագիկ Ջնագիրյանին՝ կարծիք հայտնեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր, ՀԱԿ նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Պատգամավորը չի հասկանում, թե ինչով է պայմանավորած խմբակցության՝ նույն ՛՛փոցխի վրա կանգնելու՛՛ եւս մեկ փորձը , նույն հանձնաժողովի ստեղծման առաջարկով հանդես գալու:
Արզումանյանը հարցրեց, թե փաստահավաք խմբի զեկույցներից մեկում հստակ փաստեր են բերվել այն մասին, որ Մարտի մեկին մասնակցել են ապօրինի զինված խմբեր:
Նախաձեռնել են ՛՛մարտի մեկի՛՛ հանձնաժողով ստեղծել ՛՛Մարտի մեկին՛՛ ընդառաջ: ՛՛Եթե մարտի մեկին չլիներ, լիներ դեկտեմբերի մեկին, պետք է նախաձեռնեինք դեկտեմբերի մեկի նախօրյակին: Ես բարոյական պատասխանատվություն ունեմ զոհվածների իրավահաջորդների, ծնողների առաջ, չգիտեմ ինչու, բայց դա իմ վրա է ծանրացել՛՛,-պարզաբանեց Ջհանգիրյանը:
Ինչ վերաբերում է ապօրինի զինված խմբավորումներին. ՛՛Այդ օրերին որոշ անձանց ՊՆ հանդերձանքի պահեստից տրվել են համազգեստներ: Եթե հագուստ է տրվում, ապա սպառազինության պահեստներից էլ պետք է զենք հատկացվի: Ցավոք, փաստահավաքի փորձերը հանդերձանքի պահեստում ուսումնասիրել գրանցամատյանները համազգեստենրի տրման վերաբերյալ մատնվեցին ձախողման, թույլ չտվեցին, թեև առկա էր ուղղակի հանձնարարական, որ պետք է օժանդակեն՛՛: