01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը Ուկրաինային կորցրեց որպես ՄՄ անդամ. Ռ. Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններն այսօր ասուլիսում անվանեց արյունալի կարմիր նարնջի հեղափոխություն: ՛՛Այն զարգացումները, որ տեղի են ունենում, վերաճել են զուտ ընդդիմության և իշխանության միջև կոնֆլիկտ լինելուց, և դարձել են Եվրոպայի և Մոսկվայի միջև կոնֆլիկտի՛՛,-ասաց նա:

Կիրակոսյանը նկիատեց, որ տեղի ունեցող գործողությունները շատ ավելի արագ ընթացան և առաջ անցան Եվրոպական դիվանագիտությունից:

Հարցին, թե ինչպիսին կլինի Ուկրաինայի ազդեցությունը Եվրոպայի վրա, քաղաքագետը պատասխանեց. ՛՛Առաջինն այն է, որ Ուկրաինայի ժողովրդի գործողությունները կարող են նոր էներգիա ներարկել Արևելյան գործընկերության մեջ: Տեղի կունենա կիզակետի ռազմավարական փոփոխություն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Եվրոպայում՛՛: Կիրակոսյանի խոսքով՝ բացասական ազդեցություն կա Մոսկվայի համար, այդ թվում կա նաև դրական ազդեցություն: Բացասականն այնն է, որ բացահայտվեց Ռուսաստանի իրական ազդեցության սահմանները: ՛՛Ռուսաստանը երբեք Ուկրաինայում միջնորդ կամ բրոքեր չի եղել: Երկրորդ Ռուսաստանը Ուկրաինային կորցրեց որպես ՄՄ անդամ՛՛:

Հաջորդ բացասականն այն է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորցրեց իր անձնական հեղինակությունը: ՛՛Ապագա Ուկրաինայի հեռանկարը կարող է վտանգել Ռուսաստանի շահերը: Խոսքը ռուսական գազը Ուկրաինայով անցնելու մասին է, ինչպես նաև ռուսական օլիգարխների դիրքերը Ուկրաինայում վնասելու մասին:

Կան նաև դրական արդյունքներ Ռուսաստանի համար: Դրանցից մեկն այն է, որ կորցրեցին մի նախագահի՝ ի դեմս Յանուկովիչի, որին երբեք չեն համակրել՛՛:

Նա նաև կարծիք հայտնեց, որ Ուկրաինան կարող է մասնատվել և նոր Ուկրաինայի կառավարման գործընթացն ավելի դժվար է, քան նախկինի կործանումը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ