01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մինչեւ աշուն ի՞նչ անենք, մարդիկ ուզում են ապրեն, չէ՞ … ՛՛նաիրիտցիները՛՛ դարձյալ ԱԺ-ում են/վիդեո/

՛՛Նաիրիտի՛՛ աշխատակիցներն այս պահին դարձյալ հավաքվել են Ազգային ժողովի դիմաց: Նրանք պահանջում են, որպեսզի գործարանը վերագործարկվի, սակայն նախ և առաջ ուզում են ստանալ իրենց չվճարված աշխատավարձերը:

Աշխատակիցները Henaran.am-ի հետ զրույցում դժգոհեցին՝ ՛՛մեկի աշխատավարձը 50 հազար դրամ է եղել, մյուսինը՝ միլիոնի է հասել՛՛:

Նրանք նշեցին, որ կողմ են նաև ՛՛Նաիրիտի՛՛ հարցով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելուն, սակայն հույս չունեն, թե ՛՛գլուխ կգա՛՛: Երեկվա ԱԺ քննարկումից հասկացել են, որ ԱԺ մեծամասնությունը դեմ է։ ՛՛Կառավարող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն դեմ է, բայց չենք հասկանում ինչու չեն ուզում աշխատի, ու աշխատող գործարանը փակում են՛՛:

՛՛Բա մինչև աշուն ի՞նչ անենք, մարդիկ ուզում են ապրեն չէ՞, 15 ամսի աշխատավարձ չեն ստացել՛՛,-բորբոքվեցին բողոքավորները՝ լսելով, թե խորհրդարանում նշվել է, թե աշնանը հնարավոր է ստեղծվի նման հանձնաժողով։

Ինչ վերաբերում է ընդդիմության տեսակետին, թե ՛՛Նաիրիտը՛՛ մտածված սնանկացման են տանում, նկատեցին. ՛՛Սնանկացման չտարան, պարազապես չկարողացան իրար մեջ կիսեն։ Աշխատող գործարանի հոսանքը անջատեցին, 10 դիրեկտոր բերեցին ու ամեն մեկը սկսեցին քայքայել, վսյո՛՛:

Հիշեցնենք, քիչ առաջ ԱԺ-ում մերժվեց ՛՛Նաիրիտի՛՛ հարցով հանձնաժողով ստեղծելու մասին ՀՅԴ խմբակցության նախագիծը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ