25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անցկացվել են ցուցադրական վարժանքներ

ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում մի շարք քաղաքացիական բուժհաստատություններ, ստանալով զինվորական հոսպիտալի կարգավիճակ, գործելու են ՀՀ ՊՆ ենթակայության ներքո:

Այսօր` փետրվարի 25-ին, ՀՀ մարզերից մեկում անցկացվեց վերոհիշյալ գործընթացի բոլոր փուլերը ներկայացնող ցուցադրական զորավարժություն: Վարժանքին ներկա էին ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Դերենիկ Դումանյանը, ՀՀ նախագահին կից գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, մարզպետներ, տարածքային ինքնակառավարման մարմինների եւ առաղջապահության ոլորտի ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ:

ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարությունների համապատասխան մասնագետների ներգրավմամբ Գլխավոր ռազմական տեսչության կողմից մշակված ծրագրի նպատակն է կանոնակարգել պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում բուժհաստատություններում իրականացվելիք գործընթացը, ստեղծել դրա համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը:

Սեյրան Օհանյանն ու Դերենիկ Դումանյանը հետեւել են քաղաքացիական բուժհաստատությունում անցկացվող վարժանքներին, տվել են համապատասխան ցուցումներն ու կարգադրությունները դրանք առավել կազմակերպված եւ օպերատիվ իրականացնելու նպատակով:

Առաջիկայում նմանաբնույթ ցուցադրական վարժանքներ կանցկացվեն նաեւ այլ քաղաքացիական բուժհաստատություններում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ