Ես համաձայն եմ Շարմազանովի հետ. Արամ Սարգսյան /տեսանյութ/
Ժողովուրդն է պարտադրել, որ երկրում քաղաքական փոփոխություն տեղի ունենա, որ Սերժ Սարգսյանն ասի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ էի»: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«ՀՀԿ-ականների տված հարցը, թե ո՞վ է պատասխանատու այս ծրագրի համար, ստիպեց ինձ ելույթ ունենալ: Քաղաքական առումով պետք է լինի պատասխանատու, բայց եկեք նայենք այլ տեսանկյունից՝ մի կողմ թողնելով քաղաքագիտությունը: Այն ելույթը, որը ունեցավ երկրի վարչապետը, մեզնից յուրաքանչյուրն իր մտքում ունեցել է: Գուցե մի քիչ վատ ենք ձևակերպել, մի քիչ լավ, բայց մեզնից ամեն մեկն իր մտքում ունեցել է դա: Բոլորն ուզում են նման Հայաստան ունենալ: Ուզում եnք, որ մեր թոռները նման Հայաստանում ապրեն, որտեղ առավելություն ունեցողներ չլինեն: Կասկածում եք, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպե՞ս է ասում, բաժնեմասե՞ր է հետո ունենալու:
Ես չեմ կասկածում»,- ասաց Արամ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: