Յուրի Վարդանյան-Ծառուկյան.օլիմպիադան հաշիվ չի. Հրապարակ
Ըստ “Հրապարակ”-ի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը “բոյկոտում” է օլիմպիական խաղերը: Սպորտասերները զարմանում են, թե ինչքան են նախարարություն-ՀԱՕԿ կամ ավելի ճիշտ՝ Յուրի Վարդանյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունները սրվել, որ տեղափոխվել են սպորտի ոլորտ եւ դրսեւորվում են ամեն ինչում:
Երեկ թերթի խմբագրություն զանգահարած սպորտասեր մի քաղաքացի նկատել էր, որ նախարարության կայքում ոչ մի տեղեկություն չի տեղադրվում կապված Սոչի-2014 օլիմպադիայի հետ: Մինչդեռ “մեր դահուկորդները վատ ելույթ չեն ունեցել”:
Թերթի զրուցակիցը վստահ էր, որ հայկական սպորտը երբեք առաջ չի գնա, քանի դեռ նախարարը նեղ անձնական վերաբերմունք ունի սպորտի եւ սպորտսմենների վերաբերյալ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: