08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արամ Մանուկյանի առաջարկները

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր գազի հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի առաջարկության վերաբերյալ մի քանի առաջարկ ներկայացրեց:

 Պատգամավորը նախ առաջարկեց, որ հանձնաժողովի աշխատանքները չձգձվեն մինչև նոյեմբեր. ՛՛Ես կարծում եմ, որ հարցը մինչև նոյեմբեր չի կարելի ձգձգել, կարծում եմ՝ երեք ամսում կարող ենք հանձնաժողովի առաջ դրված բոլոր հարցերի պատասխանները հստակ տալ՛՛:

Այս առաջարկին հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը դրական արձագանքեց` նշելով, որ այդ առաջարկը կարող են ընդունել: ՀԱԿ պատգամավորն առաջարկեց փոխել նախագծի տեքստում գազի սակագնի ձևավորման մասին դրույթը, և տեքստում ոչ թե գրել` ՛՛պարզել գազի սակագնի ձևավորման՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու հարցը՛՛, այլ՝ ամրագրել այն այլ կերպ:

՛՛Պետք է  ընթացքում կարողանանք պարզաբանել, թե ոնց է ձևավորվում քաղաքացուն հասնող գազի սակագինը՛՛: ՛՛Թե ինչպես է ձևավորվում գազի սակագինը, պայմանագրերի մեջ գրված է, և հանձնաժողովի անդամների խնդիրը այլ հարցերի պատասխաններ տալն է, ոչ թե այն, ինչ արդեն փաստաթղթերում ամրագրված է՛՛,- Արամ Մանուկյանի առաջարկին ի պատասխան ասաց Դավիթ Հարությունյանը: 

Ինչ վերաբերում է հանձնաժողովի նիստերի դռնփակ լինելուն. Հարությունյանի խոսքով` հարցը, քաղաքական առումով, զգայուն է, և եթե հանձնաժողովի նպատակը զուտ քաղաքական դեբատները չեն, այլ յուրաքանչյուր սպառողի շահերի լավագույն պաշտպանությունը, ուրեմն պետք է նիստերը դռնփակ անցկացնել:

՛՛Եթե լայն լսարան է լինում, ապա պատգամավորները կներկայացնեն միմյանց քաղաքական դիրքորոշումները: Բայց դրանք չեն օգնի գործին, ահա` ինչու առաջարկվում է դռնփակ նիստեր անցկացնել՛՛: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ