24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մայդանը կարող է գալ Հայաստան

Ուկրաինացիներն իրենց գործողություններով հետխորհրդային երկրների ու ժողովուրդների համար հույսի դուռ բացեցին … չէ ոչ Եվրոպա, ոչ Արևմուտք և ոչ էլ մեկ այլ ուրիշ տեղ կամ ճամբար : Դրանք հույսի դուռ բացեցին դեպի ազատություն, ընտրության հնարավորություն,  արժանապատիվ կյանք, սեփական երկրի տերը լինելու գիտակցված պատասխանատվություն ու իրավունքներ, պարտականություններից բացի … մի խոսքով, այն ամենն ինչ յուրաքանչյուր մարդուն անհատապես ու ժողովուրդներին հավաքականապես, տրված է ի վերուստ` Արարչի կողմից ու անօտարելի է անկախ որևէ հանգամանքից և իր արժեքով հավասարազոր է կյանքին ու գուցե և ավելին է քան կյանքը:

Այժմ կատարված իրողությունների դեմ հանդիման, կարելի է մի պահ կանգ առնել ու մտածել. իսկ ինչպես էր հնարավոր խուսափել Մայդանից, կային արդյոք հնարավորություններ, որպեսզի Մայդան չլիներ … Իրականում Մայդանը մեկ օրվա, կամ մեկ շաբաթվա, կամ նուjնիսկ` մեկ տարվա կազմակերպված գործողություն չէր. այն, այսպես ասենք, հասարակ ժողովրդի, պարզ ուկրաինացու` սեփական իշխանությունների գործած ապօրինությունների ու հանցագործությունների պատճառով կուտակված ցասման ժայթքումն էր:

Ինչ խոսք, կար նաև որոշակի ուղղորդում, սակայն ասել, որ այն ամբողջապես արտաքին ուժերի կազմակերպած քաղաքական ակտն էր, սխալ կլինի: Վկա են այս պահին համացանցը ողողած լուսանկարները նախկին իշխող վարչակազմի ունեցվածքի ու վարած ճոխ ու շքեղ կյանքի վերաբերյալ: Որևէ արտաքին ազդակ չի աշխատի, եթե չկա բարենպաստ հող վերջինիս արմատակալման համար:

Իսկ Ուկրաինայում այն կար. սկսենք սոցիալական անարդարությունից ու տնտեսական խնդիրներից մկինչև արտաքին քաղաքական կողմնորոշում: Խուսափել Մայդանից հնարավոր էր … ամենևին էլ ոչ ռազմական ճնշում գործադրելով, այլ պարզապես, վերահաս պայթյունի բնազդային զգացողությանն ընդառաջ բարեփոխումներով, իրական բարեփոխումներով և ոչ թե բարեփոխումների բեմականացմամբ:

Պատմությունը չի սիրում ՛՛եթե՛՛-ներ, սակայն այնուհանդերձ, եթե Յանուկովիչը մեղմեր երկրում առկա դժգոհությունը, ապա հիմա կլիներ Մեժիգորիեի իր նստավայրում, և ոչ թե Աստված գիտի թե ուր …. Յանուկովիչը ուշացավ, ուշացավ շատ չափազանց շատ ու կորցրեց ամեն ինչ:

Իսկ ինոչու ուշացավ: Շատ պարզ պատճառով, երբ իշխանությունն իրեն զգում է անփոխարինելի ու ապահովագրված ցանկացած զարգացման հանդեպ, սկսում է լճանալ, կորցնել իրականության սթափ գիտակցումն ու համարժեք ընկալումը, այսինքն` սկսում է հիմարանալ. դա կարելի ե տեսնել թեկուզ միայն ՛՛բերժնևյան զաստոյի՛՛ օրինակով, իսկ ամենաթարմը հենց Յանուկովիչինն է:

Մայդանն ունի ևս մեկ վտանգ. այն կարող է ուղղակի տարածվել ողջ հետխորհրդային տարածքով ու … գալ նաև Հայաստան: Թեև Հայաստանում Մայդանի հնարավորությունները գոնե արյունահեղության մասով քիչ հավանական են, սակայն մեզ մոտ էլ քիչ չեն կուտակված խնդիրները: Ըստ այդմ՝ ցանկացած սխալ կարող է ճակատագրական դառնալ:

Արման Հակոբ Գրիգորյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ