Մխիթարյան.”Ուրախ կլինեի խաղալ Մովսիսյանի հետ “Բորուսիայում”
Հայաստանի հավաքականի եւ “Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուսական SovSport-ին տված հարցազրույցում խոսել է հավաքականի մյուս առաջատար Յուրա Մովսիսյանի մասին:
“Սպարտակ” լսելիս չեմ պատկերացնում միայն ընկերներիս՝ Օզբիլիսին եւ Մովսիսյանին։ Մտքիս է գալիս նաեւ Նիկիտա Սիմոնյանը։ Ցավոք, անձամբ ծանոթ չեմ նրա հետ, սակայն հպարտ եմ, որ հայը կարողացել է նման բարձունքների հասնել ֆուտբոլում։ Այժմ հիանալի ժամանակահատված է Մովսիսյանի համար. գոլեր է խփում, դարձել է “Սպարտակի” առաջատարը։ Հույս ունեմ, որ Յուրան կապաքինվի մինչ Ռուսաստանի առաջնության մեկնարկը: Հավաքականի համար շատ կարեւոր է, որ Մովսիսյանը խաղա”,-ասել է Մխիթարյանը:
Հարցին` խորհուրդ չի տվել Կլոպին ձեռք բերել Մովսիսյանին Լեւանդովսկու փոխարեն, Մխիթարյանը պատասխանել է.”Դեռ այնպիսի հեղինակություն չունեմ, որ մարզիչին թելադրեմ կամքս, սակայն ուրախ կլինեի, եթե Յուրան հայտնվեր “Բորուսիայում”: Առաջընթացի համար ավելի լավ է տեղափոխվել արեւմտյան ակումբ”: