15 Հունիսի, Saturday, 2024
KFC

՛՛Ում փող տաս, որ հրաժարվի այդ փողը վերցնելուց՛՛. հարց ԱՄՆ դեսպանին

՛՛Ում փող տաս, որ հրաժարվի այդ փողը վերցնելուց՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի հռետորական հարցով ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին պատասխանեց ՛՛Դեմ եմ՛՛ շարժման անդամ Արտաշես Արաբաջյանը:

՛՛Իհարկե, ԱՄՆ-ն ու մնացած միջազգային կառույցները, որտեղ ի վերջո այս փողերը ինչ-որ կերպ հայտնվելու են, պիտի ողջունեն այս ամենը՛՛,-նկատեց նա:

Ըստ ՛՛Դեմ եմ՛՛-ի անդամի՝ այս գումարներն ուղղվելու են ֆոնդեր, որոնցից ԱՄՆ-ն ևս իր ՛՛քյարն՛՛ ունի:

՛՛Այս գումարները գնում են  ֆոնդերին, որոնք ֆոնդային շուկաներում առևտուր են անում, առք ու վաճառք, այստեղ կա ՆԱԶԴԱԿ, որը ամերիկյան է, և ՆԱԶԴԱԿ-ում ամեն գործարքից իր տոկոսն է ստանում՛՛:

Արտաշես Արաբաջյանը ԱՄՆ դեսպանին հետևյալ հարցն ուղղեց. ՛՛Եթե իր ժողովրդի 80 տոկոսն ինչ-որ օրենքի դեմ լիներ, արդյոք այդ օրենքն այդտեղ կընդունվե՞ր՛՛:

Հիշեցնենք, որ Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովում դեսպանը կարևորել է նոր կենսաթոշակային համակարգի ներդրումը, քանի որ, ըստ դեսպանի, այն հնարավորություն կտա աշխատողներին ձևավորելու իրենց կենսաթոշակը և անձամբ կուտակել կենսաթոշակային խնայողություններ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ