Արամ Սիմոնյանի առողջական վիճակից
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, սակայն նա շարունակում է մնալ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում: Henaran.am-ին ԲԿ-ից տեղեկացրին, որ ռեկտորի մոտ այս պահին ամեն ինչ կարգին է:
«Բժիշկները սրտի անոթների հետազոտություն՝ կորոնարոգրաֆիա են կատարել, ոչ մի խնդիր չի հայտնաբերվել»,-ասացին մեզ:
Արամ Սիմոնյանը բժշկական կենտրոն է հոսպիտալացվել մայիսի 29-ի գիշերը՝ կրծքավանդակի շրջանում ցավերով, ինչպես նաև բարձր ճնշման պատճառով:
Նույն օրը ԵՊՀ-ում տեղի էր ունեցել «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջել էին ռեկտորի հրաժարականը: