Բուժքույրը բժշկի կցորդը չէ /վիդեո/
Հայաստանի բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց բուժքրոջ առաքելության նպատակային կետերի մասին: Այսօր նա իր շուրջն է հավաքել այդ հարցերով մտահոգ Հայաստանի բոլոր մարզերի բուժքույրերին և շարունակ որոնումների ճանապարհին ցանկանում է առավելագույնս գիտելիքներով և փորձառությամբ բուժքույրեր տեսնել հիվանդների կողքին:
Ասոցիացիայի հերթական նիստի ժամանակ քննարկվեցին 2014 թվականի ծրագրերը, այսօրվա թիվ 1 խնդիրը սուր շնչառական համաճարակը նույնպես դուրս չի մնացել նրանց ուշադրությունից:
“Բոլոր բուժքույրերի նպատակը մեկն է, մենք պետք է հասկանանք, բուժքույրը՝ բժշկի կցորդը չի, բուժքույրը դա մասնագիտություն է, որ պետք է հարգվի, ինչպես մանկավարժի մասնագիտությունը կամ դերասանի մասնագիտությունը, որը պետք է հարգվի”,-նշեց Գեղանուշ Ստեփանյանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: