31 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Անօթեւան ընտանիքներ, որոնք երբեք բնակարան չեն տեսել /վիդեո/

Գյումրու տնակային ավանները գնալով մեկուսանում և վերածվում են առանձին համայնքների՝ համայնքի ներսում: Տնակային ավաններում մեր երկարատև դիտարկումները ցույց են տալիս, որ դրանցում ծնված ու մեծացած երիտասարդներից շատերը ամուսնանում և կազմելով նոր ընտանիք, բաժանվում են տնակներում բնակվող իրենց հայրական ընտանիքներից ՝ տեղափոխվելով կրկին տնակ:

Եվ բազմաթիվ են այն երիտասարդ ընտանիքները, որոնք երբեք բնակարանի երես չեն տեսել և ունեն մտավախություն, որ ինչպես իրենք, այնպես էլ իրենց երեխաները ծնվելով տնակներում, հետագայում մեծանալու, ամուսնանալու ու բնակվելու են նույնպես տնակներում:

«Շիրակ կենտրոնի» ներկայացվող տեսանյութը նման ճակատագիր ունեցող երիտասարդ ամուսինների մասին է: Նրանք, բնականաբար, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում ընդգրկված չեն և հույս անգամ չունեն, որ երբևէ բնակարան կունենան:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ