08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԲՀԿ-ի այլընտրանքային Մայդանը

«ԲՀԿ դարակազմիկ» ու լուռ համագումարից հետո, որպեսզի իրենց «չաղ-ուրախ-բախտավորության» վրա իջած լռությունը չմատնեն, ԲՀԿ-ի ներկայացուցիչները բացահայտ-թաքուն, այստեղ-այլուր-ամենուր «հայտարարում» են` գնալու ենք մինչև վերջ, կտեսնեք: Թե ԲՀԿ-ի «վերջը» որն է, դժվար է հասկանալ, սակայն «ասողները» նկատի ունեն, որ ելնելու են պայքարի «ռեժիմի» դեմ, Մայդան անեն, իշխանությունը վերցնեն, երկնքից երեք խնձոր գցեն, գիտեք` ում համար: 

Այնուհանդերձ, նույն «ասողները» կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնողականության մեջ բավականին կրավորական դերակատարություն են ստանձնել, որովհետև անհրաժեշտ թվով ստորագրություններ կարող են և չհավաքվել: Իհարկե, հեշտ չէ. ասենք, առաջիկայում ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահ դարձող Աբրահամ Մանուկյանի համար «ղալամ քաշել» կառավարությանն անվստահություն հայտնելու «վեքսիլի» տակ, երբ նա, ըստ «չար լեզուների», համարվում է Տիգրան Սարգսյանի մտերիմ Նավասարդ Կճոյանի էլ ավելի մտերիմ մարդը: Ստեփան Մարգարյանը, ով մինչև վերջ գնացողների առաջին շարքում է (ժամանակին եղել է ՀՀԿ առաջնորդ, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդականը), ախալքալաքցի Նորոյի մտերիմն է, Նորոն էլ Սերժ Սարգսյանի մտերիմն է: Բելաջոյի Գրիշը` Գրիշա Մարգարյանը, ընդհանրապես այդպես էլ ԲՀԿ-ական չդարձավ, մնաց զտարյուն ՀՀԿ-ական, Բազմասեր Առաքելյանն ու Լյովա Խաչատրյանն էլ եկել էին ԵԿՄ համագումար` Սերժ Սարգսյանին «ակնդրել-ունկնդրելու»:
ՈՒ հենց սա է, որ կոչվում է այլընտրանք, ինչի բացատրությունը հայ քաղաքական միտքը երկար ժամանակ չի կարողանում գտնել. ձևով այլընտրանք, բովանդակությամբ` էլի՛ այընտրանք:
Որքան պարզ ու հասկանալի է
»,-Facebook-յան իր էջում գրել է լրագրող Կարմեն Դավթյանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ