25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ են «սարքում» Վովայի Արշակի գլխին. Հրապարակ

Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգու­թյունների գործով օրեր առաջ զննիչ­ները խուզարկել են ՀՀ նախկին ոստի­կանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի բնակարանը: Խուզարկու­թյան ընթացբում Հակոբյանի բնա­կարանում հայտնաբերվել է մեծ քա­նակությամբ զենք-զինամթերք, որի օրինականությունը ստուգվում է: Գործի շրջանակներում Ա. Հակոբյա­նը հարցաքննվել է որպես վկա: Թերթն այս առթիվ զրուցեց Արշակ Հակոբյանի փեսայի՝ Մասիսի քաղաքա­պետ Դավիթ Համբարձումյանի հետ:

«Երբ որ քննչական գործողություններ, խուզարկություն էին իրականացնում, ես տեղում եմ եղել եւ խնդրում եմ ասածներս հստակ ֆիքսեք. ես իրենց ասացի, որ բոլոր փաստաթղթերը վերցրեք հետներդ, քանի որ, եթե չվերցնեք, վաղը ապատեղեկատվություն եք տարածելու՝ իբրեւ Հակոբյան Արշակի բնակարանից զենք-զինամթերք եք հայտնաբերել: Դրանք բոլորն օրինական զենքեր են եղել, փաստաթղթերը հետները վերցրել են, բայց դրա մասին չեն խոսում, ասում են՝ դեռ պիտի ճշտեն դրանց իսկու­թյունը: Ինձ թվում է՝ խուզարկության մասին լուրը Քննչական կոմիտեն է դուրս հանել-տարածել, քանի որ դա գաղտնիք է, ոչ ոք չգիտեր»,-հավաս­տիացրեց Համբարձումյանը: Թե ինչ քանակի զենք-զինամթերքի մասին է խոսքը՝ Հակոբյանի փեսան դժվարա­ցավ ասել՝ պնդելով, որ բոլորն օրի­նական են եղել: «Հստակ թիվն ասել չեմ կարող, իր որսորդական զենքերն են, իր օրինական զենքերն են: Բայց բոլորի դակումենտները, կոդերը կան, որեւէ խնդիր չկա»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ