Վիճակն ավելի կբարդանա՞, թե չէ՞
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը դեռևս չի կանխատեսում՝ Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանոըմ գնաճ կլինի, թե ոչ: ՛՛Հիմա անորոշություն է տիրում, որի պարագայում կանխավ ասել, թե դրականի մասին, թե բացասականի, ակնայտորեն հնարավոր բան չի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նա նկատեց, որ այլ բան է, որ քաղաքական առումով Հայաստանը ընտրության մեծ հնարավորություն չուներ, և պիտի Մաքսային միությունում հանգրվաներ, սակայն այս պահին հստակ պատասխան տալ հնարավոր չէ, թե արդյոք վիճակն ավելի կբարդանա:
՛՛Ճանապարհային քարտեզն իրենից ենթադրում է ամենատարբեր և ըստ էության ոչ հեշտ բանակցություներ, որոնց արդյունքում միայն կարելի է ենթադրել՝ ունենալու ենք հնարավորություններ զսպելու գնաճը, թե ոչ՛՛:
Հարցին, թե հնարավոր է, որ երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների մաքսատուրքրեը չթանկանան, Բոստանջյանը պատասխանեց, որ հնարավոր է:
՛՛Անհնարին ոչինչ չկա, հնարավոր են տրանսֆորմացիաներ, փոփոխություններ, կարող եմ ենթադրել, որ ՀՀ-ը եթե բանիմաց ու մասնագիտական, հիմնավոր բանակցությունների վարի, միգուցե լրացուցիչ դժվարություններ չենք ունենա՛՛: