08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ներխուժեցին դահլիճ՝ վարչապետին անակնկալի բերելու. միջադեպ /վիդեո/

Այսօր Երևանի “Էլիտ պլազա” հյուրանոցում մեկնարկեց ՛՛Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն՛՛ հիմնադրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող ՛՛Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման՛՛ և ՛՛Ֆինանսներ տնտեսական զարգացման համար՛՛ ծրագրերի աջակցությամբ, հյուրընկալեց ամենամյա կենսաթոշակային երրորդ համաժողովը, որը կրում էր ՛՛Նոր կենսաթոշակային համակարգ՝ հնարավորություններ, մարտահրավերներ և ակնկալիքներ՛՛ խորագիրը։ 

Համաժողովին մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, և Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի անդամները։ 

՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամները “Դեմ ենք պարտադիրին” պաստառներով և վանկարկումներով անակնկալ ներխուժել են դահլիճ, վերցրել  բարձրախոսը և հանդես եկել հայտարարությամբ: 

Ինչպես նշեց  շարժման անդամ Դավիթ Մանուկյանը կոնֆերանսի մասնակիցները այդ հայտարարությունից հետո լքել են դահլիճը:

Դեմ եմ նախաձեռնության անդամները արդեն միջանցքում թեժ լեզվակռվի մեջ մտան կոնֆերանսի մասնակիցներից մեկի հետ, որը չցանկացավ ներկայանալ անգամ լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ