28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատգամավորը դիմում է ՛՛Դեմ եմ՛՛-ի մասնակիցներին

Երեքից չորս տարի հետո հասարակության մեծամասնությունը դրականորեն կընդունի կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ինչպես դա տեղի ունեցավ ԱՊՊԱ-ի ներդրման դեպքում: Այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ բարեփոխման նկատմամբ հասարակության վստահության ցածր մակարդակը նորմալ է, սակայն սա դեռ չի նշանակում, որ այս մարդիկ չեն վստահում իշխանություններին:

՛՛Այս համակարգի ներդրումը ենթադրում է մի քանի տասնամյակ, և այդ ընթացքում բազմաթիվ իշխանություններ են փոխվելու՛՛:

Դիմելով ՛՛ԴԵմ եմ՛՛ շարժմանը Մինասյանն ասաց, թե նրանք ասում են՝ մենք ենք տերը մեր երկրի, սակայն եթե քաղաքացին իր ապագայի համար կուտակումներ չի անում, ապա նա երկրի տերը լինել չի կարող:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ