28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ը ու ՀՅԴ-ն այս հարցում կհամագործակցեն իշխանության հետ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ԲՀԿ-խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԲՀԿ-ի առաջարկները ընդունվել են և իրենց խմբակցությունը կմասնակցի հանձնաժողովի  աշխատանքներին:

՛՛Մեզ համար կարևոր է, որ ընդունվի այս հանձնաժողովի ստեղծման աշխատանքների նախագիծը, իհարկե իշխանությունը շատ վատ արեց, որ մեր առաջարկը մերժեց, բայց եթե իրենք բերեցին նախագիծ, որտեղ մեր մտահոգությունները արտահայտված են, մենք ինքնանպատակ հակադրվելու միտք չունենք:

Մեզ համար կարևոր է, որ խիստ մտահոգիչ հարցերը քննարկվեն և ստանանք այդ հարցերի պատասխանները՛՛,-նկատեց Զոհրաբյանը: Իսկ այն հարցին եթե ոչիշխանականները միանան նախագծին ԲՀԿ-ն միայնակ կհամագործակցի իշխանության հետ, Զոհրաբյանն ասաց.՛՛Մենք միայնակ չենք, ՀՅԴ-ը ևս կողմ է այս նախագծի ստեղծմանը՛՛:

Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ Հանրապետական մեծամասնությունը հենց խորհրդակցության ժամանակ էականորեն փոխել է իր նախնական առաջարկների բովանդակությունը: Զուրաբյանի խոսքով՝  իշխող մեամասնության կողմից առաջարկվող հանձնաժողովը սահմանափակումներ ունի հրապարակայնության մասով: Այս իսկ պատճառով էլ ՀԱԿ-ը չգիտի, թե արդյոք կմասնակից նիստերին, թե ոչ:

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, որ իրենց կողմից ներկայացված առաջարկները հիմնականում չեն ընդունվել. ՛՛Մենք հարցը առաջիկայում կքննարկենք վարչությունում, խմբակցությունում և կտանք մեր պատասխանը՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ