25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կկարողանա՞ Փաշինյանը վերադարձնել Արցախը. Հայկական Ժամանակ

Հայկական հեղափոխու­թյանը աշխաւհաքաղաքական երանգավորում չու­նի՝ դրա արդյունքում արտաքին քաղաքական վեկտոր չփոխվեց:

Այդ իրողությունն ամրագրվեց Աոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում: Սակայն Մոսկվայի հետ ռազմավարական դաշնակցության պահպանումը չի ենթադրում սեփական շահերի դեմ տարվող քաղաքականության: Չի բացառվում, որ Հայաստանի ար­տաքին քաղաքականությունում կկատարվեն մարտավարական որոշակի փոփոխություններ:

Արտաքին քաղաքականության կարետրագույն հարցերից մեկը, ան­շուշտ, Արցախի խնդիրն է, որին ծա­վալուն անդրադարձ եղավ մայիսի 22-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Խնդրի մասին խոս­վել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հարցազրույց­ների, ասուլիսների ընթացքում: Արցախի մասով հնչած դիրքորոշ­ումներն ընդհանրացնելով կարեյի է եզրակացնել, որ գլոբալ առումով Հայաստանի դիրքորոշումը արցախյան հակամարտության կար­գավորման վերաբերյալ չի փոխվել:

«ԼՂ հիմնախնդիրը պետք է կար­գավորվի բացառապես խաղաղ ճանապարհով Մինսկի խմբի համանախագահների առաջարկու­թյունների հիման վրա: Ինչպես նա­եւ ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածու­թյունների հարգման պայմաննե­րում», – լրագրողների հետ ճեպազ­րույցում ասել է ԱԳՆ խոսնակը: Նախորդ տարիների դիրքորոշ­ման հետ համեմատած միակ աչքի զարնող տարբերությանն այն է, որ նորից օրակարգ է վերադարձել բանակցային գործընթացին Արցախի մասնակցության գաղափարը: Դրա մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: «Ինչպե՞ս կա­րող են երկու սուբյեկտներ քննարկել երրորդ սուբյեկտի ճակատագրին վերաբերող հարցն այդ սուբյեկտի բացակայության պայմաններում: Սա պարզ տրամաբանություն է», – ասել է վարչապետը:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով դա պարտա­դիր պայման է «հստակ, հավասարակշիռ ու տեւական խաղաղու­թյան հասնելու համար»: Բալայանը նշել է նաեւ, որ այս մոտեցումը նորու­թյուն չէ բանակցություններին Ար­ցախի մասնակցության վերաբեր­յալ տարիներ շարունակ խոսվել է «Այսօր մեր խնդիրն այն է, որ Ադրբեջանի իշխանությանը, որը 2003 թ. բանակցում է Ադրբեջանի անունից, հստակ գիտակցի, որ տեւական եւ ամուր կարգավորմանը հասնելու ճանապարհը ԼՂ հետ բանակցելն է», – ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Ինչ վերաբերվամ է բուն բանակցային գործընթացին, ապա դրա վերաբերյալ եւս աոանձնահատակ վերաբերմանք կա նոր իրականու­թյունում: Բանակցություններում միջ­նորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խամբը հայաստանյան իրադարձու­թյուններից հետո առաջին ակտի­վությունը ցուցաբերեց մայիսի 15- ին հանդիպելով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ: Նրանք տեղեկացրել էին վերջինիս, որ նախատեսամ են հունիսին հան­դիպել ՀՀ ղեկավարությանը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ