25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հունվարի 14…արյունով գրվեց թիվը»

Հունվարի 14…արյունով գրվեց թիվը
Մենք հերոս էինք բանակ ճանապարհել,պատրաստվում էինք քեզ դիմավորել,բայց ոչ այդպես.

2017 թվաանի հունվարի 14 -ին Հայկ Գագիկի Խաչատրյանին՝ երգ ու պարով, մոմավառություն.ուրախ տրամադրությամբ ու հանդիսությամբ բանակ ճանապարհեցին՝ ՍԱԿԱՅՆ՚՚՚ 
«Իմ բալա, Հայկ բալա, ախր մենք հերոս էինք բանակ ճանապարհել, ախր մի քանի ամսից պատրաստվում էինք քեզ դիմավորել, բայց ոչ էս ձեւով: Ես քեզ ողջ-առողջ բանակ ճանապարհեցի, բայց ինչ ձեւով եմ ընդունում: Ախ Աստված մինչեւ երբ, երբ», -արտասվելով ասում էր Հայկի մայրը: Հայկի փոքր եղբայրը՝Ղուկասը չի հավատում, որ եղբայրը այլեւս չկա, ուղղակի խոսքեր չկան նկարագրելու երիտասարդի վիշտը, անդադար կրկնում էր. «Ախպերս, ինչի մենակ թողեցիր ինձ. «Ասում էիր, էնպես եմ ծառայել, որ դու գաս ըստեղ ծառայելու, խնդիր չես ունենա, ինչ անուն էիր թողել, ախպերս, ում գնդակից զոհվեցիր»; Քաջարի և կարգապահ մարտիկ, լավ ընկեր, համեստ, խելացի, նպատակասլաց երիտասարդ էր, այսպես էին բնութագրում նրան ընկերներն ու հարեւանները: Հայկը ընտանիքի ավագ որդին էր: Ունի 2 եղբայր;
Հայկ Գագիկի Խաչատրյանը ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 15-ին Շիրակի մարզի` Գուսաննա գյուղում: 2016 թվականին ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը,այնուհետև սովորել է Գյումրիի «Բիզնես էլիտա» ուսումնական կենտրոնում: 2017թվ.ձմռանը անցել է զինվորական ծառայության։ 6-ամսյա ուսումնական փուլը անցել է, Արտաշատում որից հետո տեղափոխվել է ԼՂՀ` Ասկերանանի շրջանում, որպես կրտսեր սերժանտ, կապի ջոկի հրամանատար:
2017թվ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը:
ՊԲ N զորամասի հրամանատար, կրտսեր սերժանտ Հայկ . Խաչատրյանը պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար՝ Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հրամանով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով;
Քանի՜ քանիսը զգացին պայքարի կարևորությունն ու անհրաժեշտությունը և, թողնելով ընտանեկան իրենց ջերմ ու խաղաղ կյանքը, թշնամուց փրկելու հող հայրենին՝ համայն հայության ծվատված բնօրրանից մի փոքր կտոր:Ձեր կյանքով մեզ կյանք տվեցիք ու հեռացաք,,Հայի արյունով ներկված հողում մի բուռ դարձաք!!Մայր հայրենիքը ձեզ երբեք չի մոռանա;
Մեր աչքի առջև խիզախ, հերոսական սերունդ է հառնում, անասելի հպարտությամբ և անպարտելի ոգով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ