08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սամվել Բալասանյանի թիկնապահներից մեկը դանակահարե՞լ է հորեղբոր որդուն. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է.

Գյումրիում լուր է տարածվել, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնապահներից մեկը՝ Արտյոմ անունով, դանակահարել է իր հորեղբոր որդուն՝ ոմն Արմեն Տիգրանյանի, ով քաղաքում “Գող Սուրո” մականունով հայտնի անձնավորության շնապահն է։ Հիվանդանոցում տուժողը բացատրություն է գրել այն մասին, որ մարմնական վնասվածքն ինքնավնասման հետևանքով է ստացել, այսինքն՝ ինքն իրեն է դանակահարել։

Գյումրիի կենտրոնական հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանից թերթը հետաքրքրվել է, թե արդյո՞ք եղել է նման դեպք:Իսահակյանը հայտնել է, որ փետրվարի 18-ին իրենք ունեցել են Արմեն Տիգրանյան անունով հիվանդ, որը եկել էր հիվանդանոց ոստիկանների ուղեկցությամբ:

“Նա իսկապես ասաց, որ ինքն իրեն է վնասել։ Նրա մոտ նկատելի էին պսիխոպատիկ երևույթներ, իսկ գրպանում մեծ քանակությամբ ածելու սայրեր կային”,-պարզաբանեց  Արմեն Իսահակյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ